2015թ-ի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Կասկադ Հիլզ» Համատիրության անդամների ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգն էր`

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության բազմաբնակարան շենքերի 2015թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների բյուջեյի հաստատում.

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության բազմաբնակարան շենքերի 2016թ-ի տարեկան բյուջեի հաստատում.

Համատիրության հաստիքացուցակի հաստատում.

Անդամավճարի չափի հաստատում.

 

Օրակարգի հարցերի շուրջ ելույթ ունեցավ կառավարիչ Լևոն Գրիգորյանը և նշեց, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին  Վարչության նիստի քննարկմանն է ներկայացվել  2015թ-ի երկու ամիսների և 2016թ-ի տարեկան բյուջեների նախնական հաշվարկները, որը ստացել է հավանություն վարչության կողմից և առաջարկվել է ներկայացնել այն ընդհանուր ժողովի քննարկմանը: Լևոն Գրիգորյանը ժողովի մասնակիցներին ներկայացրեց հաշվարկները: Քննարկման արդյունքում համատիրության անդամների ընդհանուր ժողովը հաստատեց 2015 և 2016 տարեկան բյուջեները, հաստատեց  «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության անդամավճարի չափը` յուրաքանչյուր ամիս բնակարանների համար սահմանելով 320 ՀՀ դրամ 1ք/մ-ի դիմաց, հասարակական տարածքների համար սահմանելով 250 ՀՀ դրամ 1ք/մ-ի դիմաց: