«Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ-ն 2008թ.-ին սկսեց «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» բազամաբնակարան համալիրի կառուցապատման աշխատանքները:

 

Բազմաբանակարան համալիրը բաղկացած է 7 արվեստի գործ հանդիսացող շենքերից: Ամբողջ համալիրը շրջապատված է գեղեցիկ և ընդարձակ բակով: Համալիրում գործում է բացօթյա լողավազան, խաղահրապարակ երեխաների համար, կանաչապատ տարածք և մարզասրահ: Տարբեր մակարդակների վրա տեղադրված ստորգետնյա ավտոկայանատեղին երաշխավորում է բնակիչների մեքենաների համար բավարար տարածք և անվտանգություն: Համալիրին կից, արտաքին մասում կան առևտրային տարածքներ`նախատեսված սրճարանների, խանութների և սուպերմարկետի համար:

 

Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգը, որը հնարավորություն է տալիս թաղամասում լինել ապահով և հանգիստ:

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ » բազամաբնակարան համալիրում ստեղծված են բոլոր պայմանները գեղեցիկ ապրելու համար: