2015թ-ի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կասկադ Հիլզ» բազմաբնակարան համալիրի սեփականատերերի հիմնադիր ժողովը, որի արդյունքում որոշվեց`ՀՀ Երևան քաղաքի Անտառային փողոց 160/5, 160/6, 160/7, 160/13 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության կառավարման նպատակով ստեղծել «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» համատիրությունը:Ընտրվեց համատիրության վարչություն բաղկացած յոթ անդամից:Վարչության կազմում ընդգրկվեց Կորյուն Ռոստոմյանը, Գիրագոս Մանոյանը, Հրաչիկ Վարդանյանը, Սիլվա Խարչաֆջյանը, Վարուժան Մասարաջյանը, Հրանուշ Եղոյանը և Սարկիս Կազանջյանը: Համատիրության վերստուգող ընտրվեց Գարբիս Վարտանյանը, նախագահՀայկ Բյուզանդյանը: