Սիրելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ ս.թ. հուլիսի 10-ից դադարեցնում եմ «Կասկադ Հիլզ համատիրության կառավարչի լիազորություններս իմ դիմումի համաձայն։ Իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել ամեն ինչ՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև ինձ համար արդեն հարազատ դարձած այս բնակավայրն ավելի բարեկարգելու և համատիրության պատիվը մշտապես բարձր պահելու համար։ Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահելով՝ հավանություն տվեցին իմ աշխատանքին և անմիջական մասնակցություն ունեցան համատիրության բարեկարգման գործին։ Խորին շնորհակալություն համատիրության վարչության անդամներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր միասնական և արդյունավետ համագործակցության համար ։ Առողջություն և ամենայն բարիք բոլորիդ։

Հարգանքով,

Տիգրան Ասլանյան