Հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018թ. օգոստոս ամսվանից մինչև 2019թ. փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում , «Կասկադ Հիլզ» համատիրության նախկին կառավարիչ հանդիսացող Արտակ Իսկանադարյանի կողմից կանխիկ գումարների տեսքով հավաքագրվել է համատիրության բնակիչներիչ ջրօգտագործման գումարներ , որը ընդհանուր առմամբ կազմում է 1 080 060 / մեկ միլիոն ութսուն հազար վաթսուն / ՀՀ դրամ և նրա կողմից չի մուտքագրվել համատիրության դրամական միջոցներին և ոչ էլ ծառայեցվել է ի շահ համատիրությանը: Ուստի ելնելով վերը նշված անձի կողմից կատարած ապօրինությունից , խնդրում ենք բոլոր այն բնակիչներին , ովքեր տվյալ ժամանակահատվածում վճարումներ են կատարել համատիրությունում ջրօգտագործման դիմաց, մոտենալ համատիրության գրասենյակ և արձանագրել հայտարարության տեսքով տվյալ ապօրինության մասին: Ակնկալում և հորդորում ենք Ձեզ, ցուցաբերել Ձեր բուռն մասնակցությունը հետևյալ գործընթացում ի շահ «Կասկադ Հիլզ» համատիրությանը` վերը նշված գումարը ետ ստանալու նպատակով:

Հարգանքով՝

«Կասկադ Հիլզ» համատիրություն: