Հարգելի բնակիչներ,
Այսօր ես ստանձնել եմ "Կասկադ Հիլզ" համատիրության կառավարումը: Այն ինձ համար թե' պատվաբեր է, թե' պատասխանատու: Հանդիսանալով այս թաղամասի բնակիչ Ձեզ հուզող բոլոր խնդիրները նաև իմ խնդիրներն են: Մեր բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել պրն. Լևոն Գրիգորյանին նախորդ տարիների կատարած աշխատանքի համար և ակնկալում եմ նրա համագործակցությունը ի նպաստ մեր ընդհանուր գործի:
Յուրաքանչյուր բնակչի օրինապաշտ վարքագիծը կնպաստի մեր խնդիրների արդյունավետ լուծմանը: Կոչ եմ անում այսուհետ լինել ավելի կարգապահ, ենթարկվել համակեցության ընդունված կանոններին և պատրաստ եմ լսելու Ձեր առաջարկությունները:
Հարգանքներով՝
Նունե Միրզոյան