Ինչպես գիտեք 2008թ-ից սկսվեց ՛՛Կասկադ Հիլզ՛՛ Բազմաբնակարան համալիրի կառուցապատման աշխատանքները: 
Այսօր մենք ունենք օրինակելի թաղամաս, ինչի մասին խոսում են ամենուր: Ստեղծել լավ թաղամաս բավականին բարդ է, բայց պահպանել այն ավելի պատասխանատու և բարդ խնդիր է, այդ իսկ պատճառով ստեղծվեց ՛՛Կասկադ Հիլզ՛՛ Համատիրությունը և Ձեր վստահության քվեն ստանալով ես արժանացա Կառավարիչի պաշտոնը: Գրեթե 2,5 տարի է ինչ գործում է համատիրությունը և չի կարելի չնկատել ձեռքբերված համբավը, գրանցած հաջողությունները և կատարված աշխատանքները: 
Հաշվի առնելով որոշակի խնդիրներ՝ ես որոշեցի վայր դնել Կառավարիչի պաշտոնը: 
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար։ 
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր աշխատակիցներին և վարչության անդամներին հաջող աշխատանքի համար։

Հարգանքներով՝ Լևոն Գրիգորյան