Սիրելի բնակիչներ, 
Ինչպես գիտեք 2008թ-ից սկսվեց ՛՛Կասկադ Հիլզ՛՛ Բազմաբնակարան համալիրի կառուցապատման աշխատանքները: 
Այսօր մենք ունենք օրինակելի թաղամաս, ինչի մասին խոսում են ամենուր: Ստեղծել լավ թաղամաս բավականին բարդ է, բայց պահպանել այն ավելի պատասխանատու և բարդ խնդիր է, այդ իսկ պատճառով ստեղծվեց ՛՛Կասկադ Հիլզ՛՛ Համատիրությունը և Ձեր վստահության քվեն ստանալով ես արժանացա նախագահի պաշտոնին:Գրեթե 2 տարի է ինչ գործում է համատիրությունը և չի կարելի չնկատել ձեռքբերված համբավը, գրանցած հաջողությունները և կատարված աշխատանքները: 
Հաշվի առնելով իմ գերծանրաբեռնվածությունը՝ ես որոշեցի վայր դնել նախագահի պաշտոնը և համատիրության ղեկը հանձնել ավելի երիտասարդ սերնդին: 
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար։ 
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր աշխատակիցներին և վարչության անդամներին հաջող աշխատանքի համար։ 
Ես լինելով համատիրության նախկին նախագահ և բնակիչ՝ առաջարկում եմ Հրաչիկ Վարդանյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա աշխատասիրությունը համատիրության վարչության կազմում և վստահեցնում եմ, որ մեր թաղամասը էլ ավելի կբարելավի:
Հարգանքներով՝ Հայկ Բյուզանդյան