ՀԱՐԳԵԼԻ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ 

Համատիրության մասին օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, սույն թվականի փետրվարի  4-ին ժամը 12:00-ին  Անտառային 160/13շ., խնջույքների սրահում տեղի կունենա “Կասկադ Հիլզ” համատիրության անդամների ընդհանուր ժողով: 

 

Ժողովի օրակարգն է` 

 

  1. 2016թ.-ի «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» համատիրության տարեկան ֆինանսական հաշվետվության քննարկում և հաստատում.
  2. 2017թ.-ի հաստիքացուցակի և բյուջեյի քննարկում և հաստատում.
  3. Անդամավճարի սահմանաված չափի փոփոխման քննարկում և հաստատում.
  4. Անտառային 160/12 շենքի անդամակցումը Համատիրությանը.
  5. Նոր վարչության անդամների կազմի քննարկում և հաստատում.
  6. Ընթացիկ հարցերի քննարկում.

 

Ժողովի մասնակիցների գրանցումը կսկսվի 04.02.2017թ-ին 11:45-ին և կավարտվի 12:00-ին: Ժողովին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչները ներկայանան սահմանաված կարգով տրված լիազորագրով: 

 

Կայքի Հաշվետվություններ բաժնում ծանքթացեք յուրաքանչյուր ամսվա ֆինանսական շարժին: