2016թ-ի փետրվարի 2-ին տեղի ունեցավ «Կասկադ Հիլզ» Համատիրության անդամների ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգն էր`

 

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության 2015թ-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատում.

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության 2015թ-ի բյուջեի պահուստային ֆոնդի գումարների կառավարում.

«ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության ընթացիկ հարցերի քննարկում.

 

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ կառավարիչ Լևոն Գրիգորյանը և հայտնեց, որ սույն թվականի հունվարի 18-ին  Համատիրության Վերստուգիչին է ներկայացվել  «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության 2015թ-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը հաստատվել է վերստուգիչի և Համատիրության նախագահի կողմից և առաջարկվել է ներկայացնել այն ընդհանուր ժողովի հաստատմանը: Լևոն Գրիգորյանը ժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրեց հաշվետվությունը: Քննարկումներից հետո առաջարկվեց հաստատել այն:

 

Օրակարգի երկրորդ հարցի հետ կապված, Կառավարիչը ժողովին տեղեկացրեց, որ 2015թ.-ի հավաքագրված անդամավճարների և կատարված ծախսերի արդյունքում գոյացել է փաստացի պահուստային ֆոնդ` 836 377 (ութ հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամի չափով: Կառավարիչը ժողովին առաջարկեց Պահուստային ֆոնդի գումարը Համատիրության բանկային հաշվում պահել ավանդի տեսքով, ինչը Համատիրությանը կբերի լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Քննարկումներից հետո հավանություն տրվեց առաջարկին:

 

Օրակարգի երրորդ հարցի հետ կապված տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ, վարչության անդամ Հրաչիկ Վարդանյանը ժողովին ներկայացրեց Համատիրության անդամավճարի չափով Անտառային 160/5 շենքի 12 և 14 բնակարանների, 160/6 շենքի 15 և 18 բնակարանների, 160/7 շենքի 29 և 36 բնակարանների, 160/13 շենքի 32 և 39 բնակարանների սեփականատերերի անհանգստությունը, քանի որ վերը նշված բնակարանները գտնվում են տանիքի տակ և դրանց ընդհանուր քառակուսի մետրը վկայականով ավելի մեծ է, քան փաստացի օգտագործվելիք չափսը (տանիքի թեքության հաշվին) առաջարկվեց այդ բնակարանները հաշվարկել փաստացի օգտագործվելիք չափսով`125 ք/մ-ի հաշվարկով: Քննարկումներից հետո ժողովի մասնակիցները համաձայնվեցին առաջարկի հետ:

 

Հիմք ընդունելով ժողովի օրակարգում դրված հարցերի քննարկման արդյունքները, համատիրության անդամների ընդհանուր ժողովը, ղեկավարվելով «Համատիության մասին» ՀՀ օրենքի 9,10 և 13 հոդվածներով, միաձայն քվեարկությամբ /կողմ 100% , դեմ-չկա, ձեռնպահ - չկա/.

 

ՈՐՈՇԵՑ.

 

Հաստատել «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության բազմաբնակարան շենքերի 2015թ-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը(կցվում է).

Հաստատել «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» Համատիրության 2015թ.-ին գոյացած պահուստային ֆոնդը, 1 (մեկ) տարի ժամկետով ներդնել բանկում` որպես ավանդ: Հանձնարարել համատիրության կառավարչին կատարելու բոլոր անհրաժեշտ գործողությունները սույն կետում նշված գործողությունները իրականացնելու համար.

Հաստատել, որ Համատիրության կողմից սպասարկվող` Անտառային 160/5 շենքի 12 և 14, 160/6 շենքի 15 և 18, 160/7 շենքի 29 և 36, 160/13 շենքի 32 և 39 բնակարանների անդամավճարները հաշվարկել 125 ք/մ-ի չափով: