«Կասկադ Հիլզ»

«Կասկադ Հիլզ»ը ժամանակակից բազմաբնակարան համալիր է, որը բաղկացած է 7 շենքերից: Բոլոր բնակարաններն ապահովված են գեղեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

«Կասկադ Հիլզ» բազմաբնակարան համալիր

2008թ.-ի օգոստոս ամսին «Կասկադ Հիլզ» բազմաբնակարան համալիրի առաջին քարը դրվեց Երևանում. Ռաս Ալ Խայմահ-ի` ՄԱԷ թագաժառանգ և կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սագր Ալ Քասիմի կողմից.

Այս գեղեցիկ համալիրն իր միանգամայն կանաչ բնապատկերով` բաղկացած է 7 արվեստի գործ հանդիսացող շենքերից:

Համալիրն առաջարկում է տարածության և միջավայրի հիանալի զգացում:Բնակելի համալիրը մի նախագիծ է, որտեղ ամեն մի բնակարան հանձնվում է արդեն տեղադրված խոհանոցային պահարաններով և ժամանակակից լողասենյակներով` իրենց բոլոր հարմարություններով: 1-3 ննջասենյակ ունեցող բոլոր բնակարաններն ունեն 55 քառ. մ -145 քառ. մ տարածք, պատշգամբներ`որոնք նայում են քաղաքի հարավային մասին և Արարատ լեռանը:

Տարբեր մակարդակների վրա տեղադրված ստորգետնյա ավտոկայանատեղին երաշխավորում է բնակիչների մեքենաների համար բավարար տարածք և անվտանգություն: Յուրաքանչյուր ավտոկայանատեղի ունի իր հատուկ պահասենյակը, որը թույլ է տալիս ներսում թողնել ցանկացած իր: Բացի այս կան նաև հյուրերի համար նախատեսված ավտոկայանատեղեր:

Համալիրին կից, արտաքին մասում կան առևտրային տարածքներ`նախատեսված սրճարանների, խանութների և սուպերմարկետի համար: Համալիրը նաև տրամադրում է երեխաների խաղահրապարակ, լողավազան, ակումբային տուն հավաքույթների և միջոցառումների համար և մարզահրապարակ` իր բոլոր հարմարություններով:

Իրազեկում

Հարգելի բնակիչներ,2022թ. ապրիլի 12-ին համատիրության նախագահ՝ Հովհաննես Տենքերյանը ներկայացրել է հրաժարական։ Համատորության նախագահի ժ/պ նշանակվել Հրաչ…

Իրազեկում

Սիրելի՛ բնակիչներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ ս.թ. հուլիսի 10-ից դադարեցնում եմ «Կասկադ Հիլզ համատիրության կառավարչի լիազորություններս իմ դիմումի համաձայն։ Իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել…

Իրազեկում

ՀԱՐԳԵԼԻ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ Սույն թվականի հուլիս 03-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք Ձեզ , մասնակցել Անտառային 160/13շ., խնջույքների սրահում տեղի ունենալիք “Կասկադ Հիլզ” համատիրության ընդհանուր ժողովին: Ժողովի օրակարգն է` . ՛՛Կասկադ Հիլզ՛՛ համատիրության նախագահի ընտրություն: .…